Արցախի էներգետիկայի բնագավառում 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 28.5 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 միլիոն ԿՎտ-ժամ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով 6 փոքր հիդրոէլեկտրակայան:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Հայկ Ավետիսյանը և ավելացրել, որ ներկայումս Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում ընթացքի մեջ են ևս 5 փոքր ՀԷԿ-երի կառուցումը՝ 20 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ:
Նրա խոսքով՝ ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները հանրապետությունում կազմել է 351,1 մլն ԿՎտ/ժ: