Արթուր Դավթյանը համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցանկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թվականների բարձր դասի մարզիկների ցանկում: Հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից:

Դավթյանը 2016 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (հենացատկեր): Նույն տարում նա մասնակցել է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին:

2017-ին Արթուրը հաղթել է միջազգային մրցաշարերում ու նվաճել տարբեր հարգի մեդալներ: Նա առաջին հայ մարմնամարզիկն է, որն անկախ Հայաստանի տարիներին աշխարհի առաջնությունում բազմամարտում անցել է եզրափակիչ (2017 թ.):

Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում հայտնվում են աշխարհի առաջնության եզրափակչում հանդես եկած մարզիկները: Արթուր Դավթյանը Հայաստանի չորրորդ մարմնամարզիկն է, որն արժանացել է այդ շքանշանին:

Բարձր դասի մարմնամարզիկների ցանկում Հայաստանից ընդգրկվել են նաեւ Նորիկ Սարգսյանը (1996 թ.), Հարություն Մերդինյանը (2010 թ.) եւ Վահագն Դավթյանը (2015 թ.):




Լրահոս