Ալավերդիի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով: Վերջինս, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում ալավերդցի Տարոն Աբգարյանի քրեական մյուս խմբավորման կողմից մահափորձի էր ենթարկվել: Ու հիմա նա էլ իր հերթին էր պատրաստվում վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնողներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վահագն Աբգարյանի ձերբակալության գործով իրավապահներին հայտնի է դարձել, որ այս ամիսներին նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ:

Չի բացառվում, ի թիվս այլոց, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու նույն թաղամասում միասին մեծացած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մասին լինի խոսքը: Չի բացառվում նաեւ, որ որոշ պաշտոնատար անձանց իրավապահները կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կապ չի ունեցել Աբգարյանի հետ»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս