«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն:
Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում մտահոգություն ունեն, որ եթե դաշինքում քվեարկությունը ազատ թողնեն, մեծամասնությունը կողմ է քվեարկելու, և այդ դեպքում կստացվի դաշինքը, այսպես, թե այնպես, ոչ թե ընդդիմադիր է, այլ իշխանամետ: Դրա համար նպատակահարմար են գտել միասնական որոշման արդյունքում կողմ քվեարկել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: