Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել` դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է: Ինչպես հայտնի է` խոսքը 45 հազար դոլարի մասին է: Սակայն տեղեկացանք, որ հավաքված գումարը նախատեսվածից ավելին է:
Հիշեցնենք, որ նախարարի կոչը թեժ քննարկումների առիթ էր դարձել, մասնավորապես, երբ Վիգեն Սարգսյանը նախարարին ոչ վայել կերպով սկսեց պատասխանել մեկնաբանություններին և իրեն թույլ տվեց՝ բոշան դու ես արտահայտություն: