Որքան է նվազում Հայաստանի բնակչությունը ամեն տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանից մեկնել է 1 մլն 218 հազար 340 ուղեւոր, իսկ ժամանել` 1 մլն 229 հազար 910-ը: «Շիրակ» օդանավակայանից անցած տարվա հունվար-դեկտեմբերին մեկնել է 52 հազար 828 ուղեւոր, իսկ վերադարձել` 52 հազար 836-ը: Ասել է, թե օդային ճանապարհով մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի մնացորդը բացասական չէ:

Սակայն սա դեռ չի նշանակում, որ Հայաստանից արտագաղթը դադարել է: Ընդհակառակը, արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք` ըստ սահմանային անցակետերի, նկատի ունենալով նաեւ Բագրատաշենի եւ Բավրայի անցակետերով ուղեւորահոսքը: Սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը` մեկնելով դեպի ՌԴ: Այս անցակետերով տեղաշարժի վիճակագրությունը դեռ չի հրապարակվել. ԱՎԾ-ն այդ տվյալները կհրապարակի հունվարի վերջին նոր միայն, եւ պարզ կդառնան Հայաստանից արտագաղթի ծավալները:

Չնայած, եթե նկատի ունենանք միայն հացի արտադրության ծավալների նվազումը, երեւում է, թե ինչպես ՀՀ բնակչությունը տարեկան նվազում է մոտ 2-3 տոկոսով:




Լրահոս