Վարչապետի գլխավոր խորհրդականի կինն իրենից հարուստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանն այն պաշտոնյաներից է, ում կինն ավելի հարուստ է, քան ինքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի մեկ բնակարան, ավտոմեքենա չունի, իսկ դրամական միջոցները կազմում են ընդամենը 3000 դոլար:

Որպես եկամուտ անցած տարվա ընթացքում հայտարարագրել է ստացած ամսական մոտ 195 հազար դրամի չափով աշխատավարձը: Իսկ ահա պաշտոնյայի կնոջ` Անուշ Աթայանի դրամական միջոցները կազմել են 28 հազար 110 դոլար եւ 881 հազար դրամ: Որպես եկամուտ նրա տիկինը հայտարարագրել է 405 հազար դրամ ամսական աշխատավարձը եւ մեկ ընկերությունից 25 մլն դրամի չափով ստացած շահաբաժինը:




Լրահոս