Երևանում դպրոցի տնօրենը 9 միլիոն դրամ է յուրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի հ.131 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Գայանե Վարդանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տնօրենը 2006թ. հուլիսից մինչեւ 2013թ. հունվարը ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց՝ Արսեն Ղազարյանին, Սուսան Սաղաթելյանին, Էլմիրա Մաթեւոսյանին, Հարություն Թադեւոսյանին եւ Գայանե Գեւորգյանին, ձեւականորեն գրանցել է որպես ուսումնական հաստատության աշխատակիցներ, նրանց անուններով «Արարատբանկ» ԲԲ եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություններում բացել է հաշիվներ, այդ հաշիվներին աշխատավարձեր փոխանցելու համար կազմել է փաստացի չաշխատած աշխատակիցների մասով համապատասխան վճարման հանձնարարագրեր եւ քողարկելով վերջիններիս աշխատանքի չհաճախելու փաստը` Երեւանի քաղաքապետարանից որպես ամենամսյա աշխատավարձ է ստացել, որը կազմել է մոտ 9 միլիոն դրամ: Արդյունքում այդ գումարները կանխիկացրել է եւ յուրացրել:

Պարզեցինք, որ Գայանե Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:




Լրահոս