
2017թ. դեկտեմբերի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ մարզում կատարվել է 3000 հեկտար աշնանացան: Նախորդ տարիների համեմատ սա փոքր ցուցանիշ է:
Վարուցանքի համար գյուղտեխնիկայի տերերին վճարվող բարձր գները, հացահատիկահավաք կոմբայնների սակավությունը, պարարտանյութերի եւ դիզվառելիքի գների պետական սուբսիդավորումը հանելը պատճառ են դարձել, որ Տավուշում նվազեն աշնանացանի հեկտարները:
Ոսկան Սարգսյան
Տավուշ