
Կատալոնական «Բարսելոնան» 7 համարի խաղաշապիկը չի տվել թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյին, քանի որ այն պահում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի համար,- հաղորդում է AS-ը:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ամռանը:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բարսելոնայում» հանդես է գալու 14 համարի խաղաշապիկով: