ՖՈՏՈ. Կանացիության հորոսկոպ. ինչպիսի կին եք դուք ըստ կենդանակերպի նշանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր տղամարդիկ, իհարկե նաև կանայք, հայտարարում են, որ կինը պետք է կանացի լինի: Սակայն մեկ վատ բան կա, քանի որ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ  նկատի ունեն դրանով: Կանացի գրավչությունը մինչ այժմ իսկական հանելուկ է մնում: Սակայն աստղագետները հստակություն են մտցրել` կանացիությունը տարբեր է լինում: Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար այն յուրահատուկ է:

  • Խոյ-ամազոնուհի

Կին-խոյը կյանքից վերցնում է ամեն ինչ: Նա սկզբում պատին դեմ կտա, իսկ հետո կդիտարկի, թե ով է այս անգամ հայտնվել նրա թիրախում: Սակայն նա սովորական վայրի կին չէ, այլ նաև իմպուլսիվ որսորդ և խորամանկ կին: Տղամարդկանց նա դուր է գալիս ամեն ինչում պարզության համար: Նա կողակցին հստակ պատմում է իր նախընտրությունների մասին:

  • Ցուլ — աստվածուհի

Կին-ցուլը սիրում է, երբ իր համար զոհողությունների են գնում: Դա իր համար անհրաժեշտություն է: Նա միշտ կյանքից ստանում է ցանկացածը: Սակայն նա տրամադրությունը չես գուշակի, հենց դրանով էլ գրավում է: Նա կարծես իսկական աստվածուհի լինի` թե չար, թե բարի: Ընդհանուր առմամբ, նա կարող է տղամարդու համար ստեղծել և դրախտ, և դժոխք: Ամեն ինչ կախված է դիմացինից:

  • Երկվորյակ-նիմֆետկա

Շատ ռոմանտիկ և միամիտ անձնավորություն  է: Նա կարծես մնացած լինի դեռահասության շրջանում: Ոչ, նա շատ խելացի է, ունի ընտանիք, երեխաներ, սակայն նա կարող է անվերջ բարի լինել: Այդ մանկական անմիջականությունը սեքսուալության հետ խելքահան է անում բոլորին:

  • Խեցգետին-մադոննա

Խեցգետինը կին-մայր է: Նա այն կանանցից է, ով իսկապես կարողանում է սիրել և հոգատար լինել: Եվ այդ հոգատարությունը սահմաններ չունի. իր հարազատներին խեցգետինը կպաշտպանի ամեն ինչից: Նա միշտ հանգիստ և ժպտերես է, որն ուղղակի գլխապտույտ է առաջացնում տղամարդկանց մոտ: Այս կանանց կողակիցները հաջողակ և երջանիկ են լինում:

  • Առյուծ-արքայադուստր

Առյուծներն իրոք արքայադուստրեր են, քանի որ այնտեղ, որտեղ նրանք են, դադարում են գոյություն ունենալ այլ կանայք: Նա միշտ իրեն հպարտ է պահում և խելացի է օգտվում իր առավելություններից: Միայն իսկական արքայազնը կարող է նրանց ուղեկիցը լինել: Ուրիշներին նա կարող է մեծամիտ և սառը թվալ, հենց դրանումն էլ նրա գրավչությունն է: Բոլորն են ցանկանում նրան գրավել, սակայն քչերին է հաջողվում:

  • Կույս-խելացի

Նա գիտի, թե ինչ բան է խելացի լինել: Նա ուժեղ և անկախ կին է, որը չի ապրում իլյուզիաներով: Նա շատ խնայող է և տղամարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե նրանք կարող են լավ տնտեսուհիներ լինել:

  • Կշեռք-հրեշտակ

Նա շատ նուրբ և քնքուշ է, ինչպես նաև ուրախ: Նրան վախենում են նեղացնել, ձգտում են պահել այս չար աշխարհից: Նա շատ է երազում և կարդում: Այդպիսի կնոջ կողքին տղամարդիկ իրենց ուժեղ են զգում:

  • Կարիճ-կին վամպիր

Նա ճակատագրական կին է` կախարդ և գրավիչ: Նա շատ խորամանկ է, ում դու կարող ես ատել, սակայն նրան երբեք մոռանալ չես կարող: Շատ հաճախ նրանք լինում են միայնակ, չէ որ այդպիսի բնավորությամբ կանանց ոչ բոլորը կարող են հանդուրժել: Սակայն կարիճներն ամեն դեպքում ձգում են:

  • Աղեղնավոր-կուրտիզանուհի

Աղեղնավորները շատ խելացի են օգտվում իրենց կանացիությունից: Բոլոր գրավիչ կողմերը նա միացնում է, երբ նրան անհրաժեշտ է: Իսկ դա շատ հազվադեպ է լինում: Նա կարողանում է լինել այն կինը, ում մասին երազում են տղամարդիկ: Այդպես անպաշտպան և գեղեղիկ. նրա  կողքով անտարբեր անցնել չի կարելի: Նա վստահաբար կարող է հետևում թողել և առյուծներին, և կարիճներին:

  • Այծեղջյուր-մուսա

Նա կարող է մուսա լինել բանաստեղծի և նկարչի համար. առեղծվածային և ոգեշնչող: Միայն իր հայտնվելով  նա կարող է այնպես անել, որպեսզի տղամարդիկ կատարեն նրանց ամենագաղտնի ցանկությունները: Ընդ որում, նա կարող է իր վրա վերցնել անգամ տղամարդկանց պարտականությունները:

  • Ջրհոս-խելացիություն

Ջրհոսները երբեք չեն մնում իրենց տեղում և հաճախ փոխվում են ինչպես արտաքինով, այլ նաև ներքինով: Նա իսկական գեղեցկուհի է, խելացի և սպորստմեն: Նրա հետ երբեք ձանձրալի չէ, դա շատ դուր է գալիս տղամարդկանց: Կողակիցը երբեք չի կարող հասկանալ` իր հետ է, թե ոչ:

  • Ձուկ-դերասանուհի

Ինչպես է նա կարողանում տարբեր դերեր խաղալ: Այժմ դու նայում ես նրան, նա ժպտում է, իսկ մեկ վայրկյան հետո կարող է չարացած նայել քեզ: Բայց նա ոչ միայն կարողանում է փոխվել և դառնալ իրավիճակին համապատասխան, այլ նաև արագ դերի մեջ մտնել: Իսկական դերասանուհի:




Լրահոս