Ազատ ոճի ըմբիշները մրցաշրջանը մեկնարկում են Ծաղկաձորի հավաքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաքով սկսեցին պատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին:

Ազգային թիմին չեն միացել Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ նրանք այս պահին իրենց ակումբներում են:

Հավաքի ավարտից հետո ազգային եւ երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը չեն փոխվել, բայց երկուսն ավելացել են՝ 79 կգ եւ 92 կգ:




Լրահոս