
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջապես հնարավորություն կունենա միաժամանակ խաղադաշտ դուրս բերելու հարձակման BBC եռյակին` Գարեթ Բեյլին, Կարիմ Բենզեմային և Կրիշտիանու Ռոնալդուին:
Եռյակը միասին արդեն 270 օր է` չի խաղացել:
Ինչպես հայտնում է «Marca»-ն, ուելսցին և պորտուգալացին պատրաստ են Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Դեպորտիվոյի» հետ խաղում դաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից:
Բենզեման, որը վերականգնվել է վնասվածքից, նույնպես խաղին մասնակցելու շանսեր ունի:
«Ռեալ»-«Դեպորտիվո» հանդիպումը կկայանա վաղը` հունվարի 21-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին;