
Հանրապետության տարածքում`
Հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: