
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը, լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է նշել ծննդյան օրը:
Մխիթարյանը երեկ` հունվարի 21-ին, դարձավ 29 տարեկան: Նա ծննդյան տարեդարձը նշել է գործակալ Մինո Ռայոլայի և «Մանչեսթեր Յունայթեդում» իր թիմակից Պոլ Պոգբայի հետ:
«Ի՞նչ եմ ստանալու իմ ծննդյան օրվա առթիվ»,- սոցիալական կայքերում հարցրել է Մխիթարյանը: