ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փառասիրությո՞ւն, թե՞ բիզնես շահ. ինչու հենց Արմեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես Արմեն Սարգսյանին չեմ համարում Արևմուտքի ներկայացուցիչ, ես նրան  համարում եմ Արևելքի ներկայացուցիչ Արևմուտքում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, այս մասին նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Դիտարկմանը, ինչու հենց նա, Ռուբինյանը նշեց.

«Մի հոգի առանց որևէ քաղաքական հենարանի ոչ մի բան չունի անելու, քան համակերպվելու կամ հեռանալու:  ՀՀԿ-ն վաղուց է սպառել իրեն, որևէ օգնություն չի կարող փրկել: Ինչու Արմեն Սարգսյանը, ճիշտ կլինի ինքը բացատրի՝ ինչու ինքը որոշեց հանցավոր ռեժիմի մոտ նախագահ աշխատել: Ես կարող եմ ենթադրություններ անել. երկու պատճառ կարող է լինել՝ փառասիրություն, սեփական բիզնեսներն առաջ տանել», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս