
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:
Ըստ «Express»-ի՝ Մխիթարյանն ու Սանչեսը սպասում են, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, քանի որ երկուսն էլ հաջողությամբ բուժզննում են անցել ու համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:
Ակումբները սպասում են, որ խաղացողները ստորագրեն պայմանագրերը, այնուհետև տրանսֆերի մասին հայտնեն պաշտոնապես:
Մինչև այդ, Մխիթարյանին ու Սանչեսին նկատել են Լիվերպուլում, որտեղ խաղացողները լուծել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցերը: