
Տոնգայի թագավորությունը ներկայացնող մարզիկը, ով Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերի բացմանը կիսամերկ էր ներկայացել, ելույթ կունենա նաև ձմեռային Օլիմպիական խաղերում:
Պիտ Տաուֆատոֆուան, ով նախկինում թեկվոնդոիստ է եղել, անցել է լեռնադահուկավազքի որակավորումը:
Նշենք, որ նախկինում Տոնգան լեռնադահուկավազքում մարզիկ չի ունեցել: