Ինչու է Ֆինանսների նախարարությունը 40 հատ պայուսակ-պորտֆել ձեռքբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարծես թե, պորտֆելների սիրահար է և ոչինչ չի խնայում դրանց ձեռքբերման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ նախարարությունն անցած տարվերջին` դեկտեմբերի 12-ին, պայմանագիր է կնքել «Ալֆա Թրեյդ» ընկերության հետ եւ գնել 40 հատ պայուսակ-պորտֆել: Նշենք, որ յուրաքանչյուր պորտֆելի արժեքը կազմում է 17 հազար 500 դրամ եւ ընդհանուր 40 հատ պորտֆելի համար պետական բյուջեից ծախսվել է 700 հազար դրամ:

Այս հոդվածի վերաբերյալ ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին հետևյալը. «ՀՀ ֆինանսների նախարարությունը 40 հատ պայուսակ-պորտֆելը ձեռք է բերել բացառապես աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով: Սույն գնման նպատակն է՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ նախարարության այն աշխատակիցների համար, որոնց
մասնագիտական գործունեության բնույթը ենթադրում է պաշտոնական փաստաթղթերի տեղափոխում (աուդիտորական գործունեություն, ֆինանսաբյուջետային վերահսկողություն, լիցենզավորման ոլորտում վերահսկողություն, նախարարության շահերի պաշտպանություն դատարաններում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆինանսների նախարարությունը կարևորում է հարկատուների գումարների արդյունավետ օգտագործումը, և այդ պայուսակները ձեռք են բերվում բաց գնումների ընթացակարգով, որի արդյունքում մրցույթը հաղթող է ճանաչվում ամենացածր գինն առաջարկած մասնակիցը»:

 




Լրահոս