ՖՈՏՈ. Ամերիկացիների մասին այս փաստերը շոկի կենթարկեն եվրոպացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացիների պահվածքում շատ տարօրինակություններ կան: Հաճախ դրանք անծանոթ և տարօրինակ են եվրոպացիների համար: Թվարկենք դրանցից մի քանիսը:

  • Ռեստորաններում ջուրը մշտապես սառույցով են մատուցում: Նույնիսկ, եթե փողոցում ահավոր ցուրտ է և ձյուն, միևնույն է սառույց պետք է ավելացնել: Նույնիսկ սառույցը ջրից շատ է լինում:
  • Ամերիկացիներն առանձնահատուկ սեր ունեն ցրտի հանդեպ: Բացի սառույցից, ԱՄՆ քաղաքացիներն ակտիվորեն օգտագործում են օդափոխիչներ: Այս սարքավորումներն ամենուր և միշտ միացված են:
  • Ռեստորաններում շատ են ուտում: Մեկ ամերիկացին ռեստորանում կարող է ուտել այնքան, որը կբավականացներ եվրոպացի ընտանիքի:

 

  • Հոգատար մատուցողներ: 3-4 րոպեն մեկ նրանք հետաքրքրվում են, թե ամեն ինչ նորմալ է:
  • Մեծ ավտոմեքենաների հանդեպ սեր:
  • Ամերիկացիներն ալկոհոլի սիրահար  են: Խանութներում վաճառվում են երեք լիտրանոց շշով գինիներ:

 

  • Անծանոթ ամերիկացիները կարող են ժպտալ ձեզ: Որտեղ քայլեք, միշտ ժպտացող մարդկանց կհանդիպեք:
  • Ամերիկացիներին իրենց արտաքին տեսքը շատ քիչ է անհանգստացնում: Նրանք կարող են գիշերազգեստով շրջել խանութներում:

 

  • Ամերիկացիներն իրենց ամենուր զգում են ինչպես տանը: Երեխաները խաղում են գետնին՝ լինի ռեստորանում, օֆիսում, թե խանութում:
  • Եթե տանը երաժշտությունը բարձր ես լսում, ապա հինգ րոպեից կարող ես սպասել ոստիկանների այցին:




Լրահոս