Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է իր առաջին տպավորությունների մասին:
– Շնորհավոր, Հենրիխ, ինչպե՞ս ես զգում՝ որպես «Արսենալի» ֆուտբոլիստ:
– Երջանիկ եմ, որ գործարքն ավարտին հասցվեց, երջանիկ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվեց: Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»: Հիմա, երբ այստեղ եմ, կանեմ ամեն ինչ, որպեսզի ակումբի հետ պատմություն կերտեմ:
– 2009թ.-ին ՈւԵՖԱ-ի կայքին տված հարցազրույցում ասել ես, որ երազում ես խաղալ «Արսենալում»: Հիմա դու այստեղ ես. այպիսի տեղափոխության մասի՞ն էիր երազում այն ժամանակ:
– Միշտ հիացել եմ «Արսենալի» խաղով, նաև նրանով, թե ինչպես է Ժոզե Մոուրինյուն մարզում թիմը: Շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են խաղացել, նա նրանց մարզել է ու նրանք առաջընթաց են ունեցել: Իհարկե, սիրահարված եմ եղել Թիերի Անրիի խաղին: Հավանել եմ նրա խաղը, միգուցե հենց դա է եղել պատճառը, որ երկրպագել եմ «Արսենալին»:
– Ի՞նչն էիր հատկապես հավանում Անրիի խաղում:
– Շատ գոլեր էր խփում, խաղում էր թիմի համար: Նա հերոսի պես էր:
– Ի՞նչ կասես քո խաղաոճի մասին «Արսենալի» այն երկրպագուներին, ովքեր ծանոթ չեն քո խաղին:
– Ի՞նչ կարող եմ ասել: Լավ կլինի ոչինչ չասել, նրանք կտեսնեն իմ խաղը «Արսենալի» կազմում:
– Ունիվերսալ կիսապաշտպան ես: Ո՞րն է քո նախընտրած խաղային դիրքը:
– Ամբողջ խաղադաշտով մեկ: Կապ չունի, թե որտեղ եմ: Ես մեկ դիրքում չեմ մնում, միշտ փորձում եմ շարժվել, ազատ գոտիներ ստեղծել, աջակցել թիմակիցներիս: Ես ամենուր եմ:
– Որո՞նք են քո ուժեղ կողմերը:
– Չգիտեմ, լավ կլինի այդ մասին մարզչին հարցնել:
– Ու՞մ հետ ես ամենաշատը ուզում խաղալ նոր թիմում:
– Բոլորի հետ: Բացառություններ չկան: Ուզում եմ խաղալ բոլորի հետ, հնարավորինս շուտ սկսել մարզվել: