ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վարդենիսում

Երեկ Սոթքի ոսկու հանքի հետ համագործակցող ընկերության աշխատակիցները հավաքվել էին հանքավայրի մոտ. նոր սեփականատերն այլեւս չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Վարմես» ընկերության հետ, որի վարորդները հումք տեղափոխողներն են հանքի տարածքում: Վարորդները պահանջում են պայմանագիրը երկարաձգել, որ իրենք իրենց մեքենաներով կարողանան աշխատել: Նոր սեփականատերը ինքն է նոր մեքենաներ ներկրել Չինաստանից եւ արգելում է այս աշխատակիցներին հին մեքենաներով աշխատել: Վարորդների հետ հանդիպման էր եկել նաեւ հանքի տնօրեն Արայիկ Միդոյանը, որը սկզբից բավական ագրեսիվ էր տրամադրված աշխատակիցների, լրագրողների հանդեպ: Մասնակիցները Վարդենիսի քաղաքապետարանում հանդիպեցին նաեւ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության սեփականատիրոջ հետ, ով վարդենիսցիներին ասաց, թե Վարդենսի քաղաքապետի հետ քննարկել են խնդիրը, բայց վերջնական որոշման համար 1 շաբաթ ժամանակ է անհրաժեշտ:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկ հիվանդությունը: Կարո՞ղ է առողջ մարդը շփվել կարմրուկով հիվանդի հետ եւ չհիվանդանալ: Ընդհանրապես ի՞նչ միջոցով է փոխանցվում այս հիանդությունը:

Դիաննա Շահնազարյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Շահնազարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնոմ ենք, որ կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի եւ խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:
Եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ, գրեթե 100 տոկոսով կվարակվի եւ կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ եւ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը. մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո` 4 շաբաթվա ընթացքում:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` անձը կարո՞ղ է սոցիալական փաթեթի իր հաշիվը փոխել: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Տիգրանուհի Մելքոնյան (42 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մելքոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցիալական փաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:
Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:




Լրահոս