Սերժ Սարգսյանին Փարիզում բուռն կդիմավորեն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, այսօր հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որից հետո լինելու է երկու նախագահների մամուլի ասուլիսը: «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանը  «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անարձագանք ու անհետևանք չեն թողնելու Սերժ Սարգսյանի այս այցը։

«Բողոքի ակցիաներ գուցե չլինեն, բայց նամակով դիմել ենք բոլոր ֆրանսիացի լրագրողներին, որ Մակրոնի հետ հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարցեր ուղղեն Հայաստանի քաղբանտարկյալների մասին և ընդհանուր առմամբ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված։ Նույնն արել ենք նաև ԵԽԽՎ-ում»,- նշեց Ոսկերչյանը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս