Մանվել Գրիգորյանը դռնեդուռ է ընկել. փող չունի՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիր պահելու առաքելություն ստանձնած Երկրապահ կամավորականների միությունը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, պարզվում է, հենց հերթը հասնում է սեփական միջոցներով ամանորյա միջոցառում կազմակերպելուն, ֆինանսական աջակցության համար դիմում է համայնքային բյուջեներին: Մենք արդեն գրել ենք, որ Ծաղկաձորի համայնքապետը նախորդ տարվա դեկտեմբերին, ավագանու որոշմամբ,  ԵԿՄ-ին, որպես դրամական աջակցություն, 30 հազար էր տրամադրել՝ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար:

Պարզվում է՝ Մասիսի համայնքապետարանը նույնպես ԵԿՄ-ին նույն նպատակով գումար է հատկացրել: Հիմք ընդունելով ՀՀ ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահի գրությունը` կազմակերպության ամանորյա միջոցառումներին աջակցելու համար Մասիսի համայնքապետարանն իր բյուջեից 100 հազար դրամ է հատկացրել ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքին: Նշենք, որ, մեր տեղեկություններով, ԵԿՄ տարածքային կազմակերպությունները գումար հատկացնելու վերաբերյալ գրություններ են ուղարկել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին եւ չեն մերժվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս