ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը. «Ժամանակի ընթացքում խաղաղության շարժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիքների մասին։ Քանի խաղաղության խնդիրն առաջնային չէ ու այդ հարցը չի լուծվել՝ մնացած ամեն ինչ խաբեություն է»։ «Անցած տարվա ապրիլի երկուսի ընտրությունների ժամանակ միակ կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսն էր, որ ժողովրդին անկեղծ ասաց, թե ինչ է սպասվում՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ պատերազմ։ Մենք ժողովրդին ճիշտն ասել ենք։ Հիմա սպասում ենք, թե ինչ է անելու իշխանությունը, առայժմ ոչինչ չենք նախաձեռնել, հենց նախաձեռնենք, տեղյակ կպահենք»,- նշեց ՀԱԿ վարչության անդամն ու կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավարը»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս