
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի դեսպանի փոփոխություն էլ է սպասվում՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանին շուտով կտեղափոխեն Ինդոնեզիայում դեսպան, նրա փոխարեն, հավանաբար, կնշանակվի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, որը ժամանակին եղել է Եվրամիությունում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչը, իսկ 2014-ից փոխնախարար է աշխատում»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: