«ՄՏՍ Հայաստանը» վաճառում է բաժնետոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Նշենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում առաջատար օպերատոր է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկու մարմիններն էլ ՀԾԿՀ-ից խնդրել են համաձայնություն տալ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 99.99 տոկոս բաժնետոմսերը օտարել վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ ՍԱԼ» ընկերության «Արամայո Ինվեսթմենթս Լտդ» ընկերությանը:

Իսկ ահա մնացած 0.01 տոկոսը կօտարվի`«ԿՏ ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր`ՌԴ քաղքացիներ Պավել Մաշարովին եւ Արտյոմ Վասիլյեւին: Ապա` նշված անձանց օտարված «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերը կօտարվի «Արամայո Ինվեսթսմենթ Լտդ» ընկերությանը:




Լրահոս