ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

Զորակոչիկ Արտյոմ Նիկողոսյանը, որն առաջին անգամ 3 տարով տարկետում է ստացել 2-րդ կարգի սկոլիոզի համար, կրկին հետազոտության կենթարկվի ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովում: Ա. Նիկողոսյանին 3 տարի առաջ տարկետում էր տրվել, որովհետեւ ախտորոշվել էր 2-րդ կարգի սկոլիոզ` 28 աստիճանի, սակայն այս անգամ հետազոտվել է, եւ ախտորոշվել է 1-ին կարգի սկոլիոզ` 22 աստիճան: Նա այլ ԲԿ-ում համակարգային հետազոտության է ենթարկվել, ախտորոշվել է 24 աստիճան, որը համարվում է 2-րդ կարգ: Սակայն ՊՆ բժշկական հանձնաժողովն այս հետազոտության արդյունքները հիմք չի ընդունում: Ի դեպ, ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովում զորակոչիկը համակարգային հետազոտություն չի անցել, «քանոնով» են որոշել թեքությունը: «Հակասող տվյալներ կան»,- պարզաբանել է խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է իրենից ներկայացնում գյուղատնտեսական կոոպերատիվը: Ուզում եմ տեղականալ` արդյո՞ք դա հենց նույն կոլտնտեսությո՞ւնն է, թե՞ դրանք տարբեր են:

Հարություն Գեւորգյան (49 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կոոպերատիվը ոչ կոլտնտեսություն է, ոչ բաժնետիրական ընկերություն, ոչ էլ բարեգործական կազմակերպություն: Գյուղատնտեսական կոոպերատիվը գործունեության առանձնահատուկ տեսակ է, որը ինչպես եւ տնտեսական գործունեության որեւէ այլ տեսակ, ղեկավարվում է ընդհանուր տնտեսական սկզբունքներով: Կոոպերատիվը մասնավոր ձեռնարկատիրության մի այնպիսի ձեւ է, որը պատկանում է իր անդամներին, համատեղ վերահսկվում է նրանց կողմից եւ ծառայություններ ու ապրանքներ մատուցում նրանց:
Գյուղատնտեսական կոոպերատիվը ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ինքնավար, տնտեսական, անդամների հետ փոխադարձ նպատակ ունեցող կազմակերպություն է: Կոոպերատիվի անդամները մասնակցում են եւ որպես սեփականատեր, եւ որպես օգտատեր: Նրանք իրավունք ունեն մասնակցելու կոոպերատիվի նպատակների ձեւակերպմանը, որոշումների կայացման եւ վերահսկման ու գնահատման գործընթացներին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կոոպերատիվի կողմից առաջարկվող ծառայությունները պետք է օգնեն արտադրողին արդյունավետությունը ու որակը բարելավելու հարցում: Համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է փոխել իր կենսաթոշակի տեսակը, ապա ի՞նչ պետք է անի նա: Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը:

Մարգարիտա Մխոյան (65 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է` կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:




Լրահոս