«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, այդ թվում` ներդրումների մասին: «Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեց, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նկատենք, որ մինչ նա ոգեւորված խոսում է` ցանկալին ներկայացնելով որպես իրականություն, նույնիսկ «պատկառելի» որակում Ֆրանսիայի գործարար ներկայությունը Հայաստանում, վիճակագրությունը միանգամայն հակառակն է պնդում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարեցտարի Ֆրանսիան նվազեցրել է Հայաստանում ներդրումային ծրագրերը: Իսկ արդեն 2017թ. ընթացքում ֆրանսիական կապիտալի արտահոսք է տեղի ունեցել. միայն ուղղակի ներդրումների առումով ֆրանսիական կապիտալի արտահոսքը երրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 1 մլրդ 992.4 մլն դոլար, ինչը 1.5 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տվյալներով /տարեկան կտրվածքով ցուցանիշները դեռ չեն հրապարակվել/:
Այս առումով լավագույն օրինակ է նաեւ «Օրանժ» ընկերության հեռանալը հայկական հեռահաղորդակցության շուկայից, երբ իր բաժնետոմսերը վաճառեց «Յուքոմին»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: