Դոցենտ-ոստիկանը 18 հազար դոլար գումար է հայտարարագրել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) պետ Արմեն Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Նա հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը առանձնատուն և մեկն էլ բնակարան: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ E320» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 559 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումար է:

Հավելենք, որ Ղազարյանը միաժամանակ դասավանդում է մայր բուհում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս