Համաշխարհային մակարդակի խաղացողի ենք ձեռք բերել. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մանրամասնորեն խոսել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մենք շատ լավ խաղացողին, մեկ այլ շատ լավ խաղացողով ենք փոխարինում, համաշխարհային մակարդակի խաղացողին՝ համաշխարհային մակարդակի խաղացողով:

Մխիթարյանը կարող է խաղալ թե կիսապաշտպանության եզրում, թե կենտրոնում, ուստի հավատացած եմ, որ նա շատ դիրքերում կարող է լավ խաղալ: Դա կարող է օգնել մեզ, որովհետև նա որպես փլեյմեյքեր կարող է խաղալ Օզիլի հետ, այնպես որ, սա լավ տեղափոխություն է:

Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում է, նա կարողանում է վերացնել հեռավորությունն ու նաև շատ նվիրված է: Կարող եմ ասել, որ նա մի խաղացող է, որն ունի այդ ամենը: Այն, ինչից նա կաղում է, գուցե, գոլ խփելն է, բայց նա բարելավել է դա: Եթե նայեք նրա կարիերայի ընթացքում խփած գոլերի թվին, տպավորիչ է:

Շատ ոգևորված եմ ձեռք բերելով մի խաղացողի, որը նվիրված ու կենտրոնացած է: Կենսական կարևորություն ունի ունենալ փորձ ունեցող խաղացողի, որովհետև մենք շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, բայց գիտենք, որ այսօր Պրեմիեր Լիգայում բավարար չէ նրանց միասին դաշտ դուրս բերելը: Դու նաև լավ փորձառուների կարիք ունես թիմում ու նա իր ներդրումը կունենա այդտեղ»,- մարզչի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը:




Լրահոս