Դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր գրեթե չկան. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կարող ենք ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր գրեթե չկան, որը պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաների առկայությամբ և զինվորների պատրաստվածությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ հակառակորդի կողմից ձեռնարակած մի շարք դիվերսիոն փորձերի կանխումը հայկական առաջապահ զորամիավորումների կողմից ստիպել է ադրբեջանական կողմին գրեթե հրաժարվելու այդ մարտավարությունից: Սակայն ի շնորհիվ պաշտպանության բանակում տեղի ունեցող արագ համալրումներին՝ Լ. Մնացականյանի հավաստմամբ՝ հակառակորդի կողմից ցանկացած մարտավարության փոփոխության հայկական կողմը պատրաստ է լիարժեք հակահարված տալուն:




Լրահոս