
ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանների ներկայացուցիչների (համակարգողների) հետևյալ հայտարարությունը՝
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տավուշի և Արարատի մարզերի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը:
Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են:
Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 26-ին:
Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝
փաստաբան Արմեն Ադամյան
Արարատի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝
փաստաբան Լուսինե Պողոսյան»: