«Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում»․ ստորագրահավաք-պահանջ՝ ՊՆ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով։

Հայտարարությունում մասնավորպես նշվում է.

«Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու իր տեսլականի մասին:

Սարգիս Հացպանյանը անգնահատելի դեր ունեցավ հատկապես Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության վերադարձի, քուրդ և թուրք առաջադեմ գործիչների կողմից ցեղասպանությունը ճանաչելու և աշխարհի տարբեր մասերում հայամետ նախաձեռնություններով հանդես գալու գործում:

Մեր հայրենակիցը, ցավոք, մահկանացուն կնքեց շատ երիտասարդ՝ 55 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով:

Ներքոստորագրյալներս դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին:

Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին»:




Լրահոս