ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի պաշտոնյաների աշխատասենյակներում ապրիլի 9-ից հետո. ինչպես է լուծվելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է այն մասին, որ բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատասենյակներում փակցված է նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ զինանշանի եւ դրոշի կողքին: Սակայն, եթե վերջին երկուսը, ըստ Սահմանադրության, համարվում են պետության խորհրդանիշները, ապա Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է` քաղաքական ավանդույթից ելնելով, քանի որ նախագահն է համարվում պետության գլուխը: Եվ այժմ հարց է առաջանում՝ նոր Սահմանադրության պայմաններում՝ ապրիլի 9-ից հետո, ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի պաշտոնյաների աշխատասենյակներում՝ նախագահի՞, թե՞ վարչապետի: Ի վերջո, Սահմանադրությամբ, նախագահը շարունակում է համարվել պետության գլուխը, սակայն իրական ղեկավարը լինելու է վարչապետը: Ընդ որում, վարչապետն էլ լինելու է հենց իշխող կուսակցության առաջնորդը:

«Ժողովուրդ» օրաթերթը` հասկանալու համար, թե, ի վերջո, ապրիլից հետո ում լուսանկարն է փակցվելու, զրուցեց սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանի հետ, ով ընդգծեց, որ Սահմանադրությամբ ՀՀ խորհրդանիշները համարվում են զինանշանն ու դրոշը, եւ դժվարացավ մեկնաբանել, թե ում լուսանկարը կլինի ապրիլից հետո` դա համարելով քաղական ավանդույթ: Այժմ ՀՀԿ-ականները չեն մեկնաբանում, թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը. հավատարիմ կմնան իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի՞ն, թե, այնուամենայնիվ, կգերադասեն անկուսակցական Արմեն Սարգսյանի լուսանկարների ներքո աշխատելը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս