Ագրարային համալսարանը հայտնվել է դժվար կացության առաջ. երեք մասնաշենք է վերցվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տարեվերջին կառավարության կայացրած որոշման հետեւանքով հայտնվել է դժվար կացության առաջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության՝ դեկտեմբերի 28-ի որոշմամբ` ագրարային համալսարանից վերցվել են մասնաշենքերից երեքը, որոնք գտնվում են Երեւանի Կորյուն փողոցի 15, 17, 19 հասցեներում, ինչպես նաեւ կաթսայատունը: Փոխարենը բուհին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան հ 41 հիմնական դպրոցի շենքն ու կաթսայատունը:

Սակայն նոր տարածքն անհարմար վայրում է՝ Մյասնիկյան պողոտայում, դեպի գազանանոց տանող ճանապարհին: Ավելին` նոր տարածքն անմխիթար վիճակում է, եւ հիմնանորոգման համար դեռ պետական բյուջեից չեն հատկացվել գումարները: Իսկ բուհից նշված մասնաշենքերը վերցրել են, որովհետեւ ըստ պատճառաբանության` այնտեղ պետք է տեղակայվեն պետական գերատեսչություններ: Թե որոնք են այդ գերատեսչությունները, դեռ հայտնի չէ. համենայն դեպս, բուհի ղեկավարությանը կառավարությունից ասել են, որ որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս տարածքը կմնա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս