Ռուբեն Հայրապետյանը կվարձակալի Սարյանի պուրակը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Սարյանի պուրակում արդեն 20 տարուց ավելի նկարների ցուցադրություն կազմակերպող հիմնադրամի նախագահ, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը բաց նամակ էր հրապարակել, որով ահազանգում էր, որ բաց երկնքի տակ գործող այդ թանգարանը, որը վաղուց դարձել է Երևանի այցեքարտերից մեկը, կարող է փակվել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Երևանի քաղաքապետարանը հիմնադրամի հետ չի վերակնքում տարածքի տրամադրման պայմանագիրը: Վարդանյանը նաև ակնարկել էր, որ ինչ-որ մեկը աչք է դրել այդ տարածքի վրա:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, պուրակը վարձակալելու մտադրություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:




Լրահոս