
Անվտանգության խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն այսօր գործադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ այդ փոփոխության` ԱԱԽ ղեկավար է դառնալու վարչապետը, իսկ այժմ նախագահն է:
Հարությունանը ընդգծեց, որ նախկնում ԱԱԽ-ն խորհրդատվական մարմին էր, իսկ հիմա կառույց է դառնալու, որը պետք է ղեկավարի վարչապետը:
«Անվտանգությանը վերաբերող հարցերը պետք է քննարկման առարկա դառնան հենց վարչապետի առաջարկով»,- նշեց նա:
Դավիթ Հարությունյանը նաև ընդգծեց, թե կլինեն հարցեր, որոնք կկայացնի պաշտպանության նախարարը: