
Այսօր գործադիրը հավանություն տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի ներկայացրած նախագիծը, որով վերջինս առաջարկում է փոփոխություն կատարել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, թե սկզբունքային առարկություններ չկան: Նա նշեց, որ մինչև 19 տարին լրացած քաղաքացիներն ունեն տարկետման իրավունք: Սակայն կան երիտասարդներ, ովքեր դրսում են ուսանում և հիմա պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել և ավելացնել նաև օտարերկրյա բառը, որպեսզի դրսում ուսանողները ևս հնարավորություն ունենան օգտվել այդ իրավունքից: