Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը:

Դատական համակարգի պաշտոնական կայքից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը սույն որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի 21 դեկտեմբերի «Հայաստանին Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 26-ից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում գրել էր, որ Դատական համակարգում լուրջ պաշտոնակռիվ է սպասվում Երևանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ: Դատական նոր օրենսգրքի համաձայն՝ Երևանի վարչական շր­ջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվելու են, և այսուհետ կգործի մեկ մարմին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: ԱԺ ընդունած օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հունվա­րի 25-ից: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Ենթադրվում է, որ նրան կնշանակեն դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնա­կատար, հետո կհաստատեն այդ պաշտոնում: Սակայն երիտասարդ դատավորներն էլ այս պաշտոնում ցանկա­նում են տեսնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Մինչ այդ Ռ. Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրեն այդ պաշտոնը ստանձնելու առաջարկ չի եղել:




Լրահոս