
Հանրապետության տարածքում հունվարի 26-27-ը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: