Ձեր ծննդյան օրը կարող է շատ բան պատմել Ձեր մասին: Աստղերի դասավորվածությունն այդ օրը կարող է նաև պատմել, թե որ գույնն է ամենից շատ Ձեզ համապատասխանում:
Խոյերին իդեալական համապատասխանում է կարմիրը, քանի որ այն խոսում է ակտիվության և քաջության մասին:
Ցուլերի գույնը կապույտն է, որը վստահություն է կրում իր մեջ:
Երկվորյակների գույնը դեղինն է, որը խորհրդանշում է ձեր ակտիվությունն ու կենսախնդությունը:
Խեցգետինները պետք է ուշադիր լինեն արծաթագույնի և մոխրագույնի հանդեպ:
Զարմանալի չէ, որ Առյուծների գույնը ոսկեգույնն է, չէ՞ որ այն խոսում է հարստության և գեղեցկության մասին:
Կույսերին համապատասխանում են կանաչը և շագանակագույնը:
Կշեռքին համապատասխանում են կանաչի և կապույտի բոլոր երանգները:
Կարմիրի մուգ երանգներ. ահա կարիճների գույնը
Աղեղնավորը պետք է ընտրեն մանուշակագույնը. հենց դա է խոսում իշխանության, ամբիցիաների և շքեղության մասին:
Այծեղջյուրներին կհամապատասխանի դարչնագույնն ու մյուս մուգ գույները:
Ջրհոսները պետք է հանգիստ գույներ ընտրեն՝ հատկապես կապույտ և կանաչ:
Ձկները պետք է ուշադրություն դարձնեն վառ գույներին: