Ադրբեջանի ղեկավարությունը պետք է մտածի արկածախնդրության հետևանքների մասին. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ գիշեր հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման հերթական փորձն է ձեռնարկվել: Ընդ որում, այս իրավիճակը հաջորդեց Ադրբեջանի կողմից ՌԴ-ից սպառազինության նոր խմբաքանակ գնելու գործարքին: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 1992-1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, անդրադառնալով կատարվածին, ասել է. «Ես տեղյակ չեմ, թե Ադրբեջանն ինչ պայմաններով է ՌԴ-ից սպառազինություն գնում:

Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի, որ Հայաստանը եւ ՌԴ-ն ունեն շատ սերտ համագործակցություն, իսկ հույս ունենալ ինչ-որ առանձին, տեղական օպերացիայի Արցախի հարցով, դա միամտություն է»: Նրա խոսքերով` Ադրբեջանի ղեկավարությունը պետք է մտածի այդպիսի արկածախնդրության հնարավոր լայն հետեւանքների մասին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս