
Մինչ ՀՀ քաղաքացիները կաշվից դուրս գալով փորձում են վճարել իրենց ընթացիկ ամսվա կոմունալ վարձերը, ՀՀ նախագահի աշխատակազմը պետական բյուջեի միջոցներից արդեն հատկացրել է ընթացիկ տարվա սպառվելիք էլեկտրական էներգիայի վարձը: ArmLur.am-ը պարզեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հունվարի 8-ին էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ: Մասնավորապես, նախագահի աշխատակազմը ընթացիկ տարվա էլէներգիայի համար ծախսելու է 40 մլն 172 հազար 400 դրամ: