
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը գոհ չէ օրեր առաջ խորհրդարանում կազմակերպված լսումների արդյունքներից, որը վերաբերում էր առանձին ապրանքատեսակների թանկացմանը:
Պատգամավորը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե լսումների ընթացքում բոլոր հարցերին տրվել են նույն պատասխանները: «Եվ լսումների ժամանակ, և միշտ մեզ տրվում են նույն պատասխանները: Այնպիսի տպավորություն է, որ մենք այլ իրականությունից եկած մարդիկ ենք, և գնաճը վերաբերում է միայն ընդդիմադիրներին, քանի որ ի պատասխան մենք լսում ենք լրիվ այլ բաներ»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան