Բնականաբար, Կարեն Կարապետյանը բավականին լուրջ պաշտոն կունենա. Գալուստ Սահակյանի կանխատեսումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն` կառավարության կազմում ավելանալու է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Բացի այդ` լինելու են երկու փոխվարչապետներ:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է` առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, որպեսզի ապրիլից նա զբաղեցնի այդ պորտֆելը՝ համակարգելով տնտեսական ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին հարցրեց` արդյո՞ք այդ պաշտոնը Կարապետյանի սիրտը շահելու համար է ստեղծվում. «Մտածո՞ւմ եք` նման խնդիրներն ինչ-որ մեկի սիրտը շահելու համա՞ր են: Բնականաբար, Կարապետյանը բավականին լուրջ պաշտոն կունենա, բայց թե ինչ պաշտոն, երբ, ինչպես, դա էլ արդեն ՀՀԿ-ն կորոշի»:

Հարցին, թե մյուս երկու փոխվարչապետներից մեկի աթոռը նախատեսված է կոալիցիոն ՀՅԴ-ի համար, Սահակյանն ասաց. «Դուք հարց եք տալիս, որը լուծումներ չունի, քանի որ չի քննարկվել: Որեւէ նման խնդիր դեռեւս ՀՀԿ-ում չի քննարկվել»:




Լրահոս