Ընդդեմ ոսկու հանքի․ ինչ էր տեղի ունեցել տարիներ առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերեւակման տարածքում որոնման-հետախուզական աշխատանքներ իրականացնող «Արմենիա Ինթերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018 թվականի հունվարի 24-ին մարզային դատախազությունը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ոսկու որոնման մասով հետախուզական աշխատանքներ իրականացնող ընկերությունից գումար գանձելու համար:

Իսկ թե որքան գումար է դատախազությունը պահանջում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Նշենք, որ դեռեւս 2014 թվականին ՎՊ-ի ստուգումների արդյունքում բացահայտվել էր, որ այս ընկերությունը հաստատված երկրաբանահետախուզական ծրագրով նախատեսված աշխատանքները նախատեսված ծավալով չի իրականացրել, բայց փաստաթղթերով ցույց է տվել հակառակը: ՎՊ-ի այս բացահայտման հիման վրա էլ իրավապահները քննություն են իրականացրել:




Լրահոս