Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է կառավարության անդամների՝ լրագրողների հետ բաց եւ թափանցիկ աշխատելու մասին: Սակայն այդ հորդորը միշտ մնացել է որպես հորդոր եւ գործնականում չի կիրառվել, քանի որ շատ նախարարներ մինչ այժմ էլ գերադասում են կառավարության նիստերից հեռանալ ետնամուտքով՝ այդկերպ խուսափելով լրագրողներից:
Հիմա էլ կառավարության լրատվական ծառայությունն է որոշել «օգնել» լրագրողներին եւ միջանցքում ամբիոն է տեղադրել, որպեսզի նախարարները գան եւ զրուցեն լրագրողների հետ: Իրականում այս շատ բարի արարքը լուրջ խոչընդոտներ է պարունակում լրագրողների համար: Նախ` լրագրողների հարցերին պատասխանում են միայն այն նախարարները, ում կառավարությունն է «գործուղում»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: