ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքանով ենք պատրաստ պատերազմի հետևանքները վերացնելուն և ինչպես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ասել է Նապոլեոն Բոնապարտը, «Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից», ուստի պատերազմող երկրում որեւէ մեկն ապահովագրված չէ չնախատեսված իրադարձության կիզակետում հայտնվելու եւ ցանկացած դառնություն ճաշակելու հեռանկարից:

Իսկ որքանո՞վ ենք մենք պատրաստ՝ պատերազմի հետեւանքները վերացնելուն: Հարց, որը ունի բարոյական, ֆինանսական, կազմակերչական կողմ եւ ամենակարեւորը՝ կամային հատկանիշներ ի ցույց դնելու կորով:

Հայոց բանակի, առաջնագիծը պահող զինվորների ու քաղաքացիական անձանց մասին սովորաբար խոսում ենք կենացների մակարդակում. գովաբանում ենք, արժեւորում եւ անցնում առօրյա գործերին: Իսկ կոնկրետ աշխատանք իրականացնելը՝ նրանց ինչ որ հարցում սատար կանգնելու համար, մնում է երկրորդական պլանում: Բայց լավ է, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք կոտրում են այս կարծրատիպը:

Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանում տասնամյակներ շարունակ չենք ունեցել զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն: Մեր զինվորները, որոնք վիրավորվել են ՀՀ սահմանին՝ քաղաքացիների անդորրը ապահովելու համար, երբեւէ հնարավորություն չեն ունեցել վերականգնողական կուրսերի գնալու: Նրանք կամ հարմարվել են հաշմանդամ դառնալու իրենց ճակատագրի հետ, կամ ողջ ունեցվածքը վաճառել, արտերկիր են հասել՝ անվասայլակներից ազատվելու համար: Բայց հիմա իրավիճակ է փոխվել:

Ամեն ինչ սկսվեց Աջակցություն վիրավոր զինհաշմանդամներին ՀԿ նախագահ, լրագրող Հայկուհի Մինասյանի համառության ու հետեւողականության շնորհիվ: Նա ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուադյանին առաջարկեց անձամբ շրջել վաղուց բոլորի կողմից մոռացված զինհաշմանդամների բնակարաններով՝ ծանոթանալու նրանց ապրելակերպին:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս