Առողջապահության նախարարությունը նոր օրինագիծ է պատրաստել «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին», որը ներկայումս գերատեսչություններին է ուղարկվել` քննարկելու համար: Նախագծով առաջարկվում է ծխելու արգելք սահմանել բոլոր փակ տարածքներում, այլ ոչ թե ընտրովի, ինչպես այժմ գործող օրենքի շրջանակում է: Այսպիսով, ծխելու համար նոր օրինագծով նախատեսվում է քաղաքացիների նկատմամբ կիրառել հետևյալ տուգանքները. մեքենայում- 50.000 դրամ, տրանսպորտում, տաքսու մեջ-100.000 դրամ, վերելակում, գրասենյակում, սրճարանում-250.000 դրամ: Այլ տուգանքներ. հատով ծխախոտի վաճառքի համար-300.000 դրամ, դպրոցին 100 մետրից մոտ վաճառքի համար-500.000 դրամ, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար-100.000 դրամ, ղեկավարին` տարածքում ծխելը չարգելելու համար-500.000 դրամ, իսկ ծխախոտի գովազդի համար-700.000 դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել օրինագծի նկատմամբ քաղաքական գործիչների վերաբերմունքը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մի քանի պատգամավորների հետ՝ պարզելու համար նրանց տեսակետը: «Հա, հենց էդ օրենքն ուժի մեջ մտավ, ես էլ չեմ ծխելու, որովհետև փող չունեմ, որ տանեմ, մուծեմ»:, – մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:
Մանրամասները կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: